Կլիմկինը պարզաբանել է, թե ինչու Ուկրաինային ձեռնտու չէ ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելը
ZN.UA-ի փոխանցմամբ` Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը չի օգնի Ուկրաինային` հասնելու համար Դոնբասի հակամարտության կարգավորման և Ղրիմը վերադարձնելու հարցերում դրված նպատակներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը.
«Դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում բանակցություններն իրականացվելու են բացառապես միջնորդների միջոցով: Կասկածում եմ, որ իրավիճակը, երբ մեր մասին հարցը կլուծեն առանց մեզ, կլինի լավագույն ելքը»: Կլիմկինը համոզված է, որ Դոնբասի հակամարտության ու Ղրիմի վերադարձման խնդիրների քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք.
«Ռուսաստանը պետք է դառնա առկա խնդիրների լուծման անքակտելի բաղադրիչը: Հենց դրա համար էլ Ռուսաստանն Ուկրաինայի ու ԵԱՀԿ-ի հետ միասին մտնում է Եռակողմ շփման խմբի կազմի մեջ: Եթե մենք խզենք դիվանագիտական հարաբերությունները, ապա դա կկործանի գոյություն ունեցող բանակցային ձևաչափը և սպառնալիքի տակ կդնի Մինսկյան պայմանավորվածությունները»: