ԱՄՆ կոնգրեսում բաց լսումներ են անցկացվելու Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի շուրջ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին կապերի հանձնաժողովի Արտաքին քաղաքականության հարցերով ենթակոմիտեն հաջորդ շաբաթ բաց լսումներ է անցկացնելու Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին:
«Ադրբեջան-ԱՄՆ, անվտանգության, էներգետիկայի ու մարդու իրավունքների ոլորտներում շահեր» խորագրով լսումներին մասնակցելու են հայտնի փորձագետներ, դիվանագետներ ու վերլուծաբաններ:
Զեկուցողների թվում են Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ջոն Հոփկինսկի համալսարանի` Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կոռնելը, Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Օլշտադը և այլք: