Հարավային Օսիայում առաջարկել են հանրապետությունն ընդգրկել Ռուսաստանի կազմում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Օսիայի խորհրդարանի «Միասնական Օսիա» կուսակցության առաջնորդ Անատոլի Բիբիլովը առաջարկել է հանրապետությունը մտցնել Ռուսաստանի կազմում.

«Մեր ժողովուրդը` մենք բոլորս, կողմ ենք առավելագույն ինտեգրման, սակայն վախենում ենք արտահայտվել այդ մասին, չենք ցանկանում անել դա: Այսօր ողջ մեր ժողովուրդը կողմ է ինտեգրմանն ու հետագայում Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն»:

Նա ընդգծել է, որ Հարավային Օսիայի իշխանությունները քաղաքացիներին չեն կիսելու նրանց վրա, ովքեր կողմ են ինտեգրմանը, և ովքեր դեմ են դրան: Սրանից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանից պահանջել էր հրաժարվել Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելուց:

Տեսանյութեր

Լրահոս