Բաժիններ՝

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը մայիսի 29-ին կանցկացվի Ղազախստանում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է մայիսի 29-ին, Ղազախստանի Բուրաբայ ավանում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Այսօր Մոսկվայում ընթանում է միջկառավարական խորհրդի առաջին նիստը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի (ԵՏՄ-ում նախագահում է հունվարի 1-ից), Ռուսաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետները: Նիստի արդյունքներով ստորագրվել է խորհրդի հաջոր նիստի անցկացման ժամկետի ու վայրի մասին հրամանագիր:

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ մտավ 2015 թվականի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է դարձել հունվարի 2-ին: Ակնկալվում է, որ մայիսին ԵՏՄ-ին կմիանա Ղրղզստանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս