ԵՄ-ը որոշել է «Իսլամական պետության» դեմ պայքարի համար հատկացնել 1 միլիարդ եվրո
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը որոշել է մեկ միլիարդ եվրո հատկացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում:
Այդ միջոցներն ուղղվելու են երկու տարվա ընթացքում Սիրիայի ու Իրաքի տարածքներում խմբավորման դեմ պայքարին: ԵՄ-ն էական այդ փաթեթի օգնությամբ կարող է ապահովել տարածաշրջանի կայուն ֆինանսական զարգացումը և ահաբեկչական խմբավորումների, ինչպիսին է «Իսլամական պետությունը», սպառնալիքներին հակազդելը: