Բաժիններ՝

Պեսկովը «հիմարություն» է որակել Պուտինի՝ աուտիզմով տառապելու մասին տեղեկությունը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե Պենտագոնը կասկածում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տառապում է աուտիզմով և մասնավորապես Ասպերգերի համախտանիշով: Պեսկովն այդ տեղեկատվությունը որակել է «հիմարություն, որն արժանի չէ մեկնաբանության»:

Հոգեբույժ Պավել Բեսչաստնովն իր հերթին լրատվամիջոցին հայտնել է, որ անհնար է հեռվից դիտելով և ոչ թե մարդու հետ բուն շփման միջոցով կատարել նման ախտորոշում, և որ ամերիկացիների կողմից նման ախտորոշում անելը կոռեկտ չէ: Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինն էլ կարծում է, որ նման տեղեկատվության հայտնվելը հանդիսանում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև դիմակայության մասնիկ, որը վերջին շրջանում բավական սրվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս