Բաժիններ՝

Գիտնականների աշխատավարձն աճել է 250 տոկոսով. Վրաստանի վարչապետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը ջանքեր չի խնայի երկրի գիտական ավանդույթների զարգացման համար: Այս մասին երեկ երկրի գիտակրթական հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Նա ընդգծել է, որ արդեն իսկ մշակվել է 10 տարվա համար նախատեսված պլան՝ երկրում գիտությունը զարգացնելու համար: Վարչապետի խոսքերով՝ կառավարությունը հասել է նրան, որ այսօր Վրաստանում կան երկարաժամկետ գիտական ծրագրեր, իսկ գիտնականների աշխատավարձն աճել է 250 տոկոսով՝ սկսած այն պահից, ինչ Վրաստանում իշխանության է եկել «Վրացական երազանք» դաշինքը (2012 թվական).

«Արտերկրում աշխատող վրացի գիտնականների ու Վրաստանի կրթության և գիտության նախարարությանը կից գիտխորհրդի օգնությամբ արդեն իսկ մշակվել է կրթական հիմնարկներին կից գիտա-հետազոտական կենտրոնների զարգացմանն ուղղված գործողությունների տասնամյա պլան»:

Վրաստանի կրթության ու գիտության նախարար Թամար Սանիկիձեն իր հերթին հայտարարել է, որ գիտնականների աշխատավարձերը 150-200 լարիից հասցվել են մինչև 700-800 լարիի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս