Ջոն Քերին ճանաչվել է վերջին 50 տարում ամենացածր արդյունավետությամբ ԱՄՆ պետքարտուղար
International Business Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ճանաչվել է վերջին 50 տարում ամենացածր արդյունավետությամբ ԱՄՆ պետքարտուղար: Այդ մասին են վկայել ամերիկյան Foreign Policy պարբերականի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցումն անցկացվել է միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների շրջանում: Դրան մասնակցել է 600 ամերիկացի գիտնական: Նրանց խնդրել են տալ վերջին 50 տարում ԱՄՆ-ի ամենամեծ արդյունավետությամբ պետքարտուղարի անունը, և նրանցից միայն երկուսն են նշել Ջոն Քերիի անունը:
Լավագույն պետքարտուղար է ճանաչվել Հենրի Քիսինջերը, որի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների ավելի քան 32 տոկոսը: Բացի այդ, հարցման արդյունքները վկայել են, որ 120 մասնագետ կամ նրանց 20 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել ամենաարդյունավետ պետքարտուղարի հարցում: