Ադրբեջանցի զինծառայող է զոհվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/Esger-olub4.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ երեկ առաջնագծում գրանցված փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող, շարքային Աղաև Ֆարիդ Ռուֆաթօղլուն: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ չնայած նրան, որ զինծառայողին ժամանակին ցուցաբերվել է բուժօգնություն՝ այնուամենայնիվ, չի հաջողվել փրկել նրա կյանքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: