Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելուց

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երեկ Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելուց.

«Մենք դատապարտում ենք Վրաստանում Ռուսաստանի ձեռնարկած քայլերը և հատկապես Վրաստանի շրջանի Աբխազիայի հետ այսպես կոչված համաձայնագիր ստորագրելը: Մենք մտահոգությամբ ընդգծում ենք, որ Ռուսաստանը մտադիր է այդպիսի համաձայնագիր ստորագրել վրացական շրջան Հարավային Օսիայի հետ:

Այդօրինակ համաձայնագրերի ստորագրումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին: ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Սթոլթենբերգը Ռուսաստանին նաև կոչ է արել իր զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4-ին ստորագրել է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև պայմանագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն:

Տեսանյութեր

Լրահոս