ՆԱՏՕ-ն չի պլանավորում զենք մատակարարել Ուկրաինային
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն պլանավորում զենք մատակարարել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկին. «Շատ դժվար կլիներ պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը զենք կմատակարարի ի հակադրումն կազմակերպության որոշման»:
Նա համաձայնվել է այն բանի հետ, որ զենքի մատակարարումները միայն կվատթարացնեն իրավիճակը, ինչը չի ցանկանում իրենցից որևէ մեկը: Ստրոպնիցկին ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման մասնակիցները շարունակ կրկնել են, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների միջոցով: