Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել. հակառակորդը ևս կրել է կորուստներ

Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասիմարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Մանրամասները ճշտվում են: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյանծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Շ. Հակոբյանիընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս