Ուկրաինայի խորհրդարանն աջակցել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 5-ին որոշում է ընդունել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին: Դրա օգտին քվեարկել են 365 պատգամավորներ: Դեմ է քվեարկել մեկը՝ Վադիմ Ռաբինովիչը:
Օրինագծի հեղինակն Ուկրաինայի նախագահն է, ով հունվարի 16-ին օրինագիծը ներկայացրել է խորհրդարանի դիտարկմանը: Դրանում նախատեսվում է Սահմանադրությունից հանել պատգամավորների անձեռնմխելիության մասին 80-րդ հոդվածը:
Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորներին չեն կարող ձերբակալել, կալանավորել կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց խորհրդարանի համաձայնության: Այժմ այդ օրինագիծը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարանին: