Բաժիններ՝

Վարուժան Ավետիսյան. «Բերձորում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հասցված վնասը կազմում է 35 հազար դոլար»

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր տեղեկացրեց, որ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հասցված վնասի ընդհանուր ծախսը կազմում է շուրջ 35 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Վնասված ավտոմեքենաների սեփականատերերը հիմնականում համեստ սոցիալական դիրք ունեցող մարդիկ են, ուստի իրենց ուժերով չեն կարող վերականգնել վնասը, իսկ շարժումն օր առաջ կարիք ունի զինվելու նոր տեսախցիկներով: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում ֆինանասական աջակցություն ցուցաբերել հունվարի 31-ի ահաբեկչության հետևանքով շարժման մասնակիցների վնասները փոխհատուցելու, ինչպես նաև նոր տեսախցիկներ ձեռք բերելու նպատակով»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս