Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին և անգամ ԲՀԿ-ին տեղեկացրած է եղել այդ մասին։

Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեղեկանալով այդ մասին, իր մոտ է հրավիրել Դեմիրճյանին եւ ուղիղ տեքստով ասել, որ ինքը նրա մասնակցությունն այդ ժողովին կդիտարկի որպես իր նկատմամբ վիրավորանք։ Դրանից հետո Դեմիրճյանը հրաժարվել է մտադրությունից։

Երեկ մեր զանգին ի պատասխան, Ս. Դեմիրճյանն ասաց, որ չի մասնակցելու խորհրդաժողովին։

Ամբողջությամբ՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս