Ծառուկյանն օգնել է, որ Բաբայանն պարտքերի մի մասը փակի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա գնալիս երբեմն հանդիպում է ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ, որը պարտքերի պատճառով հեռացավ Հայաստանից:
Ավելին, ըստ ԲՀԿ մեր աղբյուրների, Ծառուկյանն օգնել է, որ Բաբայանն այդ պարտքերի մի մասը փակի: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանը խոստացել է, իր նախագահ դառնալու դեպքում, Բաբայանին պաշտպանության նախարար նշանակել»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։