Բաժիններ՝

Եգիպտական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 230 ակտիվիստի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 230 ակտիվիստի, որոնք 2011 թվականին մասնակցել են Հոսնի Մուբարաքի դեմ ընդվզմանը: Նրանց թվում է հայտնվել հայտնի բլոգեր Ահմեդ Դուման: Եվս 39 մարդ դատապարտվել է մինչև 10 տարվա ազատազրկման:

Բոլոր ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել 2011 թվականին անվտանգության ծառայության աշխատակիցների հետ բախումների համար: Սրանից առաջ հաղորդվել էր, որ եգիպտական դատարանը մահվան է դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման 183 ակտիվիստի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս