Վայրկյանական էներգիա: Վիտամիններով լի ֆենոմենալ երեք ըմպելիք
Այս ըմպելիքները, որոնք կլիցքավորեն ձեզ անսպառ էներգիայով, շատ առողջարար և վիտամիններով հարուստ են:
1. Խմիչք ճակնդեղից
Բաղադրատոմսը
- 1 ճակնդեղ
- 1 գազար
- 1 խնձոր
- 2 բողկ
- Կես թեյի գդալ արևածաղկի սերմեր
- Կես բաժակ ջուր
- 1թ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Մաքրեք գազարը, խնձորը և բողկը, կտրատեք մի քանի փոքրիկ մասերի: Լցրեք մանրացնող սարքի մեջ (блендер), ավելացրեք ջուր և խառնեք՝ մինչև համասեռ զանգված դառնալը: Ավելացրեք մեղրն ու արևածաղկի սերմերը: Խառնեք՝ մինչև փրփրանման զանգված ստանալը:
2. Էներգիայի պայթյուն գազարից, նարնջից և խնձորից
Բաղադրատոմսը
- Գազար
- Նեխուր
- Նարինջ
- Խնձոր
- Կոճապղպեղ
- Կես կարմիր պղպեղ
- յոգուրտ
Պատրաստման եղանակը
Մաքրեք խնձորը, գազարը և նարինջը, հեռացրեք պղպեղի սերմերը: Աղացեք կոճապղպեղը, մաքրած բաղադրամասերը կտրատեք մանր մասերի և լցրեք մանրացնող սարքի մեջ: Ավելացրեք յոգուրտ և լավ խառնեք:
3. Համեղ ըմպելիք՝ խնձորից, սպանախից և կիվիից
Բաղադրատոմսը
- Կես վարունգ
- Կիվի
- 2 կանաչ խնձոր
- Սպանախ
- 2ճ/գ յոգուրտ
Պատրաստման եղանակը
Մաքրեք կիվին, վարունգը և խնձորները, կտրատեք մանր մասերի: Լվացեք սպանախը և մանրացրեք: Խառնեք բոլոր բաղադրիչները, լցրեք մանրացնող սարքի մեջ, և ձեր էներգետիկական ըմպելիքը պատրաստ է:
Առո՛ղջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը