Բաժիններ՝

Դոնեցկում արկն ընկել է հիվանդանոցի վրա. կան զոհեր

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր հրետակոծության է ենթարկվել Դոնեցկի «Տեքստիլշչիկ» միկրոշրջանը: Թիվ 27 հիվանդանոցի վրա արկի ընկնելու հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ինքնահռչակ ԴԺՀ-ի ԱԻՆ-ը հայտնել է, որ հիվանդանոցի տարածքում զոհվել է առնվազն 15 մարդ:

Դրա հետ մեկտեղ ԴԺՀ-ի ՆԳՆ-ը հայտարարել է 4 հաստատված զոհի մասին: Հաղորդվել է նաև նվազագույնը 4 վիրավորի մասին: Դոնեցկի քաղաքային խորհուրդը ճշգրտում է զոհերի թիվը: Հրետակոծության հետևանքով վնասվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդագիծը, ինչը հետևանքով հոսանքազրկվել է ողջ միկրոշրջանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս