Ուկրաինայի խորհրդարանը Յանուկովիչին զրկել է նախագահի կոչումից
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցություն է հայտնել Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահի կոչումից զրկող օրինագծին: Համապատասխան՝ թիվ 1883, օրինագծի հեղինակներն են «Արմատական» և «Բատկիվշչինա» կուսակցությունների առաջնորդներ Օլեգ Լյաշկոն և Յուլյա Տիմոշենկոն:
Օրինագծի օգտին քվեարկել է 281 պատգամավոր: Բացատրգրում ընդգծվել է, որ Ուկրաինայի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինայի նախագահի լիազորւթյունները վաղաժամ ավարտվում են հրաժարականի, առողջական խնդիրների պատճառով սեփական լիազորությունները կատարելու անհնարինության, իմփիչմենթի կարգով տապալման ու մահվան դեպքերում:
Ինտերպոլը Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2015 թվականի հունվարի 12-ին: Հունվարի 19-ին Կիևի շրջանային դատարանը Յանուկովիչի համար որպես խափանման միջոց ընտրեց կալանքը, որը Գլխավոր դատախազությանը հնարավորություն է տալիս պահանջել նրա արտահանձնումը Ռուսաստանի տարածքից: