Վահրամ Բաղդասարյան. «Սա էն դեպքն է, որ ձուկը ոչ միայն գլխից է հոտած»
«Ասում են՝ թողեք փոքրը ստվերում աշխատի: Օրինախախտումների դաշտում չկա փոքր ու մեծ: Սա էն դեպքն է, որ ձուկը ոչ միայն գլխից է հոտած: Պետք է գնալ ամբողջական լուծումների»,- այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է շրջանառության վերահսկողություն, որն էլ պետք է մաքսային ծառայությունն իրականացնի. «Մեր գործընկերները պետք է պայքարեն մինչև վերջ»: Ըստ Բաղդասարյանի՝ ամեն ինչ կբացահայտվի, այդ թվում՝ փաստաթուղթ չտվողները, բայց՝ պետք չէ անուններ տալ: