Բաժիններ՝

Ո՛չ Սերբիան, ո՛չ էլ Խորվաթիան միմյանց նկատմամբ նկատմամբ չեն իրականացրել ցեղասպանություն. Հաագայի դատարան

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաագայում գործող ՄԱԿ-ի միջազգային դատարանը վճռել է, որ Հարավսլավիայի փլուզումից հետո՝ 1991-1995 թվականներին,  ո՛չ Սերբիան, ո՛չ էլ Խորվաթիան միմյանց նկատմամբ նկատմամբ չեն իրականացրել ցեղասպանություն:

Այդպիսի որոշում է կայացրել 17 դատավորներից բաղկացած կոլեգիան, այն պարտադիր է երկու կողմի համար և ենթակա չէ բողոքարկման: Այս մասին հայտարարել է դատավոր Պետեր Տոմկան. «Խորվաթիան չի կարողացել հիմնավորել իր այն պնդումները, թե Սերբիան ցեղասպանություն է իրականացրել»:

Խորվաթիայի կառավարությունը վստահեցնում էր, թե Սերբիան 1991 թվականին ցեղասպանություն է իրականացրել Վուկովար քաղաքում և երկրի այլ բնակավայրերում: Սերբիան նույնպես ներկայացրել էր պատասխան հայց՝ Խորվաթիային մեղադրելով իր տարածքից ավելի քան 200.000 սերբի վտարելու մեջ:

Տոմկան հայտարարել է, որ ռազմական գործողությունների ժամանակ երկու կողմն էլ իրականացրել են բռնության ակտեր, սակայն չկան բավականաչափ ցուցիչներ, որոնք կվկայեին, որ իրականացվել է ցեղասպանություն: 1991-1995 թվականներին Հարավսլավիայի պատերազմի ժամանակ զոհվել է մոտ 20.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս