ՆԱՏՕ-ի մեջ չմտնող բոլոր երկրների թվում ամենամեծ աջակցությունը ստանում է Վրաստանը. Ափաթուրայ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի մեջ չմտնող բոլոր երկրներից ամենամեծ աջակցությունը կազմակերպությունից ստանում է հենց Վրաստանը:
Այս մասին Վրաստանի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը.
«Վրաստանը ստանում է այնպիսի աջակցություն, որը ՆԱՏՕ-ն չի ցուցաբերել դաշինքի անդամ չհանդիսացող որևէ երկրի: Որևէ ասպիրանտ երկիր չի արժանացել նման աջակցության: Հուսով եմ, որ վրաց ժողովուրդը տեսնում է դա: Դա վրաց ժողովրդի ձգտման ու ընտրության պատասխանն է»:
2014 թվականի սեպտեմբերի 4-5-ին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ հաստատվեց այն միջոցների փաթեթը, որն աջակցում է դաշինքին Վրաստանի անդամակցելու ձգտմանը: Փաթեթի շրջանակներում Վրաստանում բացվելու է մարզական կենտրոն, ուր նախապատրաստվելու են ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների զինծառայողները: