OPEC-ում չեն բացառում, որ մեկ բարել նավթի գինը կնվազի մինչև 30 դոլարի
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/754228987994587.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մի շարք ներկայացուցիչներ չեն բացառում, որ մեկ բարել նավթի գինը կարող է նվազել մինչև 30 դոլարի: Դրա վրա կազդի ձմռան ավարտից հետո պահանջարկի թույլ սեզոնն ու հումքի պաշարների աճը:
Խորհրդակցության նպատակով Վիեննա ժամանած OPEC-ի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ նավթի գները ներկայումս պահպանվում են ձմռան ու կուտակումների շնորհիվ:
Նա կարծում է, որ 2015 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակներում մեկ բարել նավթի գինը կարող է նվազել 30-35 դոլարի՝ կապված ցածր պահանջարկի ու պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացման նպատակով նավթավերամշակման գործարանների փակման հետ: