ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Ռուսաստանի մեկուսացման կուրսը. Սպիտակ տուն
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/62FA5DE2-1464-4F98-B40F-A552847B1E46_cx0_cy5_cw0_mw1024_s_n_r1.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Ռուսաստանի մեկուսացման կուրսը: Էռնեստն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը չի փոփոխվել:
Էռնեստի խոսքերով՝ Օբաման մտադիր է նպաստել Ռուսաստանում Պուտինի ռեժիմի հետագա մեկուսացմանը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի ռազմավարությունը հաջող է, և որ պատժամիջոցները հանգեցրել են ռուսական տնտեսության անկմանը և ռուբլու արժեզրկմանը: