Բաժիններ՝

Մադուրոն նամակ է գրել Օբամային

Noticias24-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում իր կարծիքն է հայտնել լատինամերիկյան երկրի հանդեպ ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին: Մադուրոն այդպես է արձագանքել հավելյալ պատժամիջոցներ սահմանելու մասին Վաշինգտոնի որոշմանը:

Մադուրոն գրել է. «Ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ Օբաման չի ղեկավարում Վենեսուելայի հանդեպ ԱՄՆ-ի գործողությունները: Նա այդ գործը հանձնել է մյուսներին, ինչի հետևանքով Վաշինգտոնի քաղաքականությունը կրում է քաոսային բնույթ:

Դա ԱՄՆ-ին կկանգնեցնի Վենեսուելայի և ընդհանրապես Լատինական Ամերիկայի հետ հարաբերություններում փակուղու առջև: Բացի այդ, եթե պահպանվի Վաշինգտոնի այդ քաղաքականությունը, ապա ԱՄՆ-ին սպասվում է նոր պարտություն»:

Մադուրոն մանրամասնել է, որ Օբամային իր ուղերը գրված է անգլերենով, որպեսզի թարգմանության ժամանակ հնարավոր չլիներ ուղղումներ կատարել դրանում: Մադուրոն հավելել է, որ հետևելու է, որպեսզի նամակը հայտնվի անձամբ Օբամայի մոտ:

Փետրվարի 2-ին ԱՄՆ-ն ընդլայնել է Վենեսուելայի ներկայացուցիչներից բաղկացած իր «սև ցուցակը»: Դրանում ընդգրկվածներին արգելվել է մուտք գործել ԱՄՆ: Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ այդ անձինք մասնակից են լատինամերիկյան այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս