Բաժիններ՝

Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ է սկսել. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 2-ին մեկնարկել են Ադրբեջանի զինված ուժերի լայանամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են բոլոր զորատեսակները:

Զորավարժությունները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Գլխավոր շտաբի պետ Նեջմեթթին Սադիգովը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Զորավարժություններն անցկացվում են գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանով:

Զորավարժություններին մասնակցում է 15.000 զինծառայող, 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 հրթիռային ու հրետանային սարք, 20 միավոր ավիացիա, ՀՕՊ-ի ժամանակակից համալիրներ, 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Որևէ բան չի հաղորդվում զորավարժությունների անցկացման վայրի ու դրանց տևականության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս