Բաժիններ՝

ԱՄՆ-ը դեռ որոշում չի ընդունել Ուկրաինային մահաբեր սպառազինություն մատակարարելու մասին. Փսակի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դեռ որոշում չի ընդունել Ուկրաինային մահաբեր սպառազինություն մատակարարելու մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Նրա խոսքերով՝ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում ուկրաինական հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով. «Մենք շարունակում ենք քննարկել մահաբեր սպառազինություն հատկացնելու հարցը, սակայն մենք դեռ որոշում չենք ընդունել: Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը»:

Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնում չափազանց մտահոգ են Ուկրաինայի հարավ-արևելքի հակամարտության էսկալացիայի կապակցությամբ, սակայն դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ճգնաժամի դիվանագիտական կարգավորման գաղափարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս