Բաժիններ՝

Կանադայի արտգործնախարարը որոշել է հրաժարական տալ

CBC News-ի փոխանցմամբ՝ Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը որոշել է հրաժարական տալ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնից: Աղբյուրների հաղորդմամբ՝ նախարարը կարող է հրաժարական ներկայացնել այսօր:

45-ամյա քաղաքական գործիչն իր աշխատակիցներին արդեն հայտնել է, որ չի հավակնում ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնին հերթական ժամկետով: 2014 թվականի մարտին Կանադայի ֆինանսների նախարար Ջիմ Ֆլաերտիի հրաժարականից հետո Բերդը կդառնա Սթիվեն Հարփերի կառավարությունը լքած երկրորդ ազդեցիկ նախարարը:

Չի բացառվում, որ հրաժարականից հետո Բերդն աշխատանքի կանցնի ՄԱԿ-ում, ուր կզբաղվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարեփոխմամբ: Ջոն Բերդը պետծառայության մեջ է ավելի քան 20 տարի: Նա Կանադայի արտգործնախարար է դարձել 2011 թվականի մայիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս