Բաժիններ՝

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են 20 հոգու, այդ թվում՝ երկու «օրենքով գողերի» (տեսանյութ)

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, փետրվարի 1-ին Մոսկվայում ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության աշխատակիցները խինկալանոցներից մեկում ձերբակալել են մոտ 20 մարդու, այդ թվում՝ երկու «օրենքով գողերի»՝ 53-ամյա Գեորգի Ուգլավային (Տախի) և 39-ամյա Կախա Պարպալիային։

Ուգլավան, որ ներկայացել էր այլ անունով, կալանքի տակ է առնվել Բայկալում տեղի ունեցած մի աղմկոտ հանցագործության մասնակից լինելու կասկածանքով և շուտով կուղարկվի այնտեղ։ Իսկ Պարպալիան օպերատիվ աշխատակիցների հետ պրոֆիլակտիկ բնույթի զրույցից հետո ազատ է արձակվել։

Ուգլավնի պատկանում է քրեական հեղինակությունների քութայիսյան կլանին, իսկ Պարպալիան՝ սուխումյան։ Այս երկու խմբավորումներն էլ թշնամական հարաբերություններ ունեն դեդականների հետ։ Հակամարտության պատճառով նրանք վերջին տարիներին մշտական բնակություն են հաստատել Ուկրաինայում, սակայն չեն կորցնում Ռուսաստան վերադառնալու և կորսված դիրքերը վերականգնելու հույսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս