Իգոր Մուրադյանը ետ է վերադարձրել ԼՂՀ ԱԺ կողմից իրեն տրված մեդալը
Այսօր Նախախորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը հայտարարեց, որ ետ է վերադարձնում 2013թ. ԼՂՀ ԱԺ կողմից իրեն շնորհված «Մեսրոպ Մաշտոց» մեդալը: Խոսելով ավտոերթի ժամանակ Բերձորում տեղի ունեցած միջադեպի մասին՝ նա ասաց, թե ակցիայի մասնակիցները, որոնք որոշել էին գնալ Արցախ, հաստատ ԼՂՀ-ում հեղափոխություն չէին անելու:



