Spayka-ում կոլապս է. ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունը արտահանման սահմանափակումների ֆոնին ծանր դրության մեջ է հայտնվել
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է, որ գյուղմթերքի արտահանման փոխադրումներով զբաղվող ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել` պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։
Բանն այն է, որ բանվորներին ոչ միայն ամիսներով գումար չեն վճարել, այլև վերջերս որոշել են աշխատավարձերը կրճատել 10-15%-ով՝ ֆինանսական խնդիրների պատճառով։
@ArmeniaSputnik-ի տեղեկություններով՝ Արարատի մարզում գործադուլ են անում ընկերության ջերմոցային տնտեսությունների բանվորները։

