Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով
«Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
«Մեզ համար ընդունելի չէ այս որոշումը, մենք բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ։

