«Ռուսաստանը խճճվել է այն հարցում, թե ով ում կարող է արգելել համացանցում». Դուրովը պատասխանել է ՌԴ իշխանություններին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է իրեն «ահաբեկիչների» ցանկում ընդգրկելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների որոշումը։

Դուրովի գնահատմամբ՝ պատճառը եղել է Ռուսաստանի իշխանությունների՝ Telegram-ում մասսայական հետևում և գրաքննություն մտցնելու պահանջներին իր անհամաձայնությունը։

«Ռուսաստանն ինձ «ահաբեկիչ» է ճանաչել Telegram-ում զանգվածային հետևման և գրաքննության վերաբերյալ իր պահանջները կատարելուց հրաժարվելու համար»,- գրել է նա։

Դուրովը նշել է նաև, որ, ըստ ռուսական օրենսդրության, իրեն արգելված է «համացանցում տեղեկություններ հրապարակել»։

«Ռուսաստանցի պաշտոնյաները, կարծես, վերջնականապես խճճվել են այն հարցում, թե ով ում կարող է արգելել համացանցում»,- հավելել է Telegram-ի հիմնադիրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031