Սաուդյան Արաբիան Կարմիր ծովում նոր ռազմական դաշինք է պատրաստում. Al-Monitor

Սաուդյան Արաբիան արդեն հինգշաբթի օրը կարող է հայտարարել Կարմիր ծովում նոր բազմազգ ռազմական կոալիցիա ստեղծելու մասին, որն ուղղված է Բաբ էլ-Մանդեբի նեղուցով նավագնացությունը սահմանափակելու հուսիթների փորձերի զսպմանը:

Կոալիցիայի շտաբը նախատեսվում է տեղակայել Էր Ռիադում՝ Սաուդյան Արաբիայի հրամանատարությամբ։ Մասնակցության հրավեր են ստացել շուրջ 50 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Պակիստանը, Թուրքիան, Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը, Ջիբութին, Սոմալին և Սուդանը: ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա, սակայն, պաշտոնյաների խոսքով, Վաշինգտոնի աջակցությունը համարվում է նախաձեռնության հեղինակության ապահովման առանցքային գործոն։

Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան սպասում են ԱՄՆ-ի որոշմանը, նախքան որևէ պարտավորություն ստանձնելը։ Ենթադրվում է, որ Օմանը դժվար թե միանա կոալիցիային՝ Իրանի հետ շփումներում միջնորդի իր դերակատարման պատճառով: Ըստ առկա տվյալների՝ Արաբական Միացյալ Էմիրությունները դեռևս հրավեր չեն ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031