Շվեդիան ստեղծում է MI6-ի նմանօրինակ հետախուզական գործակալություն․ The Economist
Շվեդիան ստեղծում է արտաքին հետախուզության նոր քաղաքացիական գործակալություն՝ UND-ն, որը ձևավորվել է բրիտանական MI6-ի օրինակով։ Այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ երկրի ռազմական հետախուզությունը սխալ էր գնահատել 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։
Նոր գործակալությունը կենտրոնանալու է քաղաքական և ռազմավարական հետախուզության վրա, ինչն արտացոլում է անվտանգության աճող սպառնալիքների ու ԱՄՆ-ի աջակցության հարցում առկա անորոշության ֆոնին անկախ հետախուզական հնարավորություններն ամրապնդելու՝ Եվրոպայում նկատվող ընդհանուր միտումը։

