ԱՄՆ-ը հարվածել է Իրանի նավթային հատվածին. պատժամիջոցների տակ են հայտնվել «ստվերային նավատորմի» լցանավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանին առնչվող պատժամիջոցների նոր փաթեթէ սահմանել։ Սահմանափակումների տակ է հայտնվել ութ նավթային լցանավ և տասը կազմակերպություն, ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված ծանուցման մեջ։

Նոր միջոցները դարձել են Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականության հերթական փուլը։ ԱՄՆ-ը շարունակում է ուժեղացնել սահմանափակումներն իրանական նավթային հատվածի և այսպես կոչված «ստվերային նավատորմի» դեմ, որն իրենից ներկայացնում է պատժամիջոցները շրջանցելու և նավթ տեղափոխելու համար օգտագործվող նավերի ցանց։

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում հայտարարում են, որ նավթի առևտրից ստացված եկամուտներն Իրանին օգնում են ֆինանսավորել հրթիռային ծրագրերը և աջակցությունը տարածաշրջանում դաշնակից զինված խմբավորումներին։

Նոր պատժամիջոցների մասին հայտարարվել է Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճի հետնապատկերին։ ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են հարվածներ փոխանակել, իսկ էներգակիրների մատակարարման խափանումներն ուժեղանում են Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով, որը նավթի փոխադրման համաշխարհային առանցքային երթուղիներից մեկն է։

Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է զրկել Իրանին նավթի արտահանումից ստացվող եկամուտների հասանելիությունից, սակայն Թեհրանը բազմիցս գտել է սահմանափակումները շրջանցելու ուղիներ՝ միջնորդների, նավերի դրոշների փոփոխության և մատակարարումների բարդ սխեմաների միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031