ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» (Popular Mobilization Forces) խմբավորումը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից երկրի յոթ նահանգներում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 զինյալ, վիրավորվել՝ 32-ը։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Խմբավորումը հայտարարել է, որ զոհերի թիվը նախնական է և կարող է աճել։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումները թիրախավորել են խմբավորման դիրքերը Բաղդադի, Վասիթի, Նինվեի, Բասրայի, Քիրքուքի, Քարբալայի և Դիյալայի նահանգներում։

Հարվածների հետևանքով վնասներ են կրել մոտակայքում գտնվող շենքերը, տրանսպորտային միջոցները և ռազմական սարքավորումները։

Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» կազմված է մոտ 67՝ հիմնականում շիա զինված խմբավորումից, որոնցից գրեթե բոլորն աջակցվում են Իրանի կողմից։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարձակումների։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ ամերիկյան ուժերի հետ համակարգմամբ «թիրախային հարվածներ» է հասցրել Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին, որոնք պատասխանատու էին թագավորության Արևելյան նահանգում նավթային օբյեկտների վրա անօդաչուներով հարվածների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031