Ռուսաստանից արտաքսված միգրանտների թիվն առաջին կիսամյակում աճել է 65,5 %-ով

2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից արտաքսվել է 43,7 հազար միգրանտ, ինչը 65 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով` եթե նախկինում արտաքսման մասին որոշումը կայացվում էր միայն դատարանի կողմից, ապա արդեն 2025 թվականի փետրվարից ոստիկանությունը կարող է դա անել արտադատական կարգով։

Նա նշել է, որ մինչև 2025 թվականը վտարումն իրականացվել է բացառապես դատարանի որոշմամբ։ 2025 թվականի փետրվարին ուժի մեջ է մտել դաշնային օրենքը, որը ՆԳՆ-ին իրավունք է տալիս արտադատական կարգով նման որոշումներ կայացնել։

Ավելի վաղ Ռուսաստանում կրկնակի ավելացել է վարչական իրավախախտումների ցանկը, որոնցով կարելի է արտաքսել միգրանտներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031