Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպումն անվանել է իր ունեցած լավագույն բանակցություններից մեկը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անվանել է իր ունեցած լավագույն բանակցություններից մեկը.

«Քիչ առաջ ավարտեցի նախագահ Թրամփի հետ հիանալի հանդիպումը։ Երբ ասում եմ՝ «հիանալի», դա պարզապես արարողակարգային խոսքեր չեն։
Դա լիակատար գործընկերության, փոխադարձ աջակցության և ընդհանուր նպատակի շուրջ փոխըմբռնման մթնոլորտում կայացած զրույց էր՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի, ինչպես նաև հասնել այլ կարևոր նպատակների։

Սա ԱՄՆ նախագահ, մեր բարեկամ Դոնալդ Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր։

Հանդիպմանը մասնակցում էին նրա բարձրագույն թիմի անդամները, ինչպես նաև մեր թիմը։ Դա հնարավորություն էր մտքեր փոխանակելու և համակարգելու գործողությունները այն հարցերի շուրջ, որոնք առանցքային նշանակություն ունեն Իսրայելի պետության անվտանգության և ապագայի համար», – ասել է Նեթանյահուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031