Մեդվեդևը զորահավաքի մասին լուրերը սուտ է որակել․ ՌԴ զինված ուժերն ամբողջությամբ համալրված են կամավորներով

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահը հերքել է հակառակորդի աղբյուրների տարածած այն լուրերը, թե Ռուսաստանում հնարավոր է զորահավաք սկսվի։ Նրա խոսքով՝ դա նախընտրական քարոզչության բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է երկրում ներքին իրավիճակի ապակայունացմանը։ Նա շեշտել է, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով զինված ուժերի՝ անձնակազմի կարիքները լիովին բավարարված են։

«Թշնամու փորձերը՝ ամեն տեսակ հիմարություններ տարածելու այն մասին, թե երկրում զորահավաք է նախապատրաստվում, ոչ այլ ինչ են, քան ստահոդ սադրանք: Սա նախընտրական քարոզչության մի մասն է: Նրանք ձգտում են ապակայունացնել իրավիճակը մեր երկրում և բացասական տրամադրություններ սերմանել», — հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը:

Մեդվեդևը հստակ թվեր է ներկայացրել. 2026 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում շուրջ 200 հազար մարդ պայմանագիր է կնքել ՌԴ ԶՈՒ-ի հետ, ևս 16 հազարը համալրել են հատուկ ռազմական գործողության կամավորների շարքերը։ Անօդաչու թռչող սարքերի զորքերում ծառայության է անցել մոտ 40 հազար զինծառայող։ «Ապահովվել է համալրման բարձր տեմպ», — նշել է նա։

«Ռուսաստանում զորահավաքի որևէ անհրաժեշտություն չկա: Մարդիկ, ովքեր պայմանագիր են կնքում ՌԴ ԶՈՒ-ի հետ, իսկական հայրենասերներ են, որոնք պատրաստ են ամեն ինչ անել Հայրենիքը պաշտպանելու համար», — հավելել է Մեդվեդևը:

Միաժամանակ, ԱԽ փոխնախագահը մատնանշել է Ուկրաինայում զորահավաքի հետ կապված աղետալի վիճակը, որտեղ իշխանությունները «խոզերի պես որսում են իրենց քաղաքացիներին»՝ ուկրաինական բանակը համալրելու նպատակով: Ի տարբերություն Կիևի՝ Ռուսաստանը հարկադիր միջոցների կարիք չունի. բանակը համալրվում է կամավորության հիմունքներով, իսկ զորահավաքի մասին լուրերը թշնամու կողմից նետված ապատեղեկատվություն են, որոնք որևէ հիմք չունեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031