Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Թուրքիայի մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Թուրքիայի մասին.
Մենք փլուզվող քրիստոնեական կայսրություն չենք։ Երուսաղեմը Կոստանդնուպոլիսը չէ, որը դուք նվաճեցիք Օսմանյան կայսրությունը կառուցելիս։ Մենք այստեղ ենք ընդմիշտ։ Երուսաղեմը հավերժ մեզ է պատկանում։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանվել, և մենք ուժեղ ենք։
Մեզ հետ գործ չունենաք։ Էրդողանին խորհուրդ եմ տալիս չփորձել ուժերը մեր դեմ և իրեն չդնել այնպիսի վիճակի մեջ, ինչպիսում հայտնվեց Իրանը: Մենք թույլ չենք տա Էրդողանին՝ Սիրիան մեր դեմ հզորացնել։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանել Իսրայելի շահերը։
Այս պահին Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական բախում չկա, և մենք ցանկություն չունենք նման բախման մեջ մտնելու։ Սակայն Էրդողանը պետք է նաև համոզվի, որ ինքը նման հավակնություն չունի, քանի որ մենք ունենք անհրաժեշտ ուժը և չենք վախենում։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

