Ավելի քան 390 ԱԹՍ․ Մոսկվայի շրջանը զանգվածային հարձակման է ենթարկվել

Ավելի քան 390 ԱԹՍ է Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ արձակվել հուլիսի 27–ի ժամը 20.30-ից մինչև հուլիսի 28–ի 06.30-ն (Մոսկվայի ժամանակով)։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մոսկվայի ժամանակով 20.30-ից մինչև 6.30-ն Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 390 անօդաչու։ Մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում»,-գրել է Սոբյանինը MAX հարթակի իր ալիքում։

Նրա խոսքով՝ ՀՕՊ համակարգը Մոսկվայի մատույցներում ոչնչացրել է 81 անօդաչու թռչող սարք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031