Թրամփը Իրանի հետ «լավ բանակցություններ»-ից է խոսում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ, և հակամարտությանը վերջ դնող գործարքի հնարավորություն կա՝ միաժամանակ զգուշացնելով՝ եթե բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգները կվերսկսի հարվածներն Իրանի դեմ։

Չնայած Թրամփի զգուշավոր լավատեսությանը՝ Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Իրաքը նախօերին դրոնային հարձակումների մասին են հաղորդել, որոնք, ըստ ամենայնի, իրանական ծագում ունեն։

«Մենք լավ բանակցություններ ենք վարում,- նախօրեին ասել է Թրամփը՝ շարունակելով․ – Կարծում եմ՝ մեծ հավանականություն կա, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ, և եթե դա տեղի ունենա՝ լավ, իսկ եթե ոչ՝ մենք կվերադառնանք նրան, ինչ անում էինք երկու օր առաջ»։

13 գիշեր անընդմեջ շարունակված ԱՄՆ-Իրան փոխհրաձգությունը շաբաթ օրը դադարեց, երբ ամերիկյան զինուժն այլևս չհարվածեց Իրանի ռազմական թիրախներին, Թեհրանն էլ դադարեցրեց պատասխան հարվածները տարածաշրջանի ԱՄՆ դաշնակիցներին։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը Միչիգանում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է․ «Նրանց կաշառել չեք կարող։ Դուք պետք է հաղթեք նրանց, և մենք դժոխային հարված կհասցնեք նրանց։ Բայց կտեսնենք, թե ինչպես կստացվի։ Ներկա պահին շատ բարեկամական բանակցություններ են ընթանում»։

Երեկ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ միջնորդները Միացյալ Նահանգներից ուղերձներ են փոխանցում Իրանին, սակայն ներկայումս Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում։

Հայտարարությունների ֆոնին՝ Սաուդյան Արաբիան երեկ երկրի նավթային օբյեկտների դեմ ուղղված անօդաչուներ խոցելու մասին հայտարարեց։ Էր-Ռիյադից նշել էին, որ ԱԹՍ-ները Իրաքից էին արձակվել՝ Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների կողմից, և Թագավորությունն իրեն իրավունք է վերապահում պատասխանել դրանց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031