Լեհաստանը Ուկրաինային վերջնաժամկետ է սահմանել ՄիԳ-29 կործանիչների հարցում
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Wirtualna Polska-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևին ընդամենը մի քանի շաբաթ է մնացել գործարքի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Այժմ կողմերը քննարկում են կործանիչների սպասարկման և նորոգման ֆինանսավորման հարցերը, իսկ Վարշավան ակնկալում է սկսել համագործակցություն Ուկրաինայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։
«Եթե դա չստացվի, ինչ արած։ Ուկրաինայի համար ժամանակն սկսում է սպառվել», -հայտարարել է Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Հակառակ դեպքում ՄիԳ-29-ները կարող են վաճառվել Բուլղարիային։ Իհարկե, Սոֆիայում ավելի վաղ հայտարարել էին, որ այդ ինքնաթիռները դիտարկում են նախևառաջ որպես սեփական կործանիչների պարկի պահեստամասերի աղբյուր։

