Թուրքիայի 2 համալսարան՝ աշխարհի լավագույնների ցանկում

Թուրքիայում ԲՈՒՀ-երի ընդունելության դիմումների փուլին ընդառաջ, «UNIRANKS» միջազգային գնահատման կազմակերպությունը հրապարակել է երկրի ամենահաջողակ համալսարանների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված վարկանիշային աղյուսակի՝ աշխարհի լավագույն 500 բուհերի շարքում ընդգրկվել է Թուրքիայի 2 համալսարան:

Առաջինը «Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը» (ODTÜ), որը 84.71 միավորով աշխարհում զբաղեցնում է 465-րդ հորիզոնականը, երկրորդը՝ «Ստամբուլի տեխնիկական համալսարանը» (İTÜ) (495-րդ հորիզոնական): Երկու բուհերն էլ արժանացել են «UR ELITE» որակի հատուկ հավաստագրին:

Թուրքական աղբյուրում զուգահեռաբար նշվում է Թուրքիայի համալսարանների լավագույն 10-յակի անունները: Դրանք են՝

Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարան (ODTÜ)

Ստամբուլի տեխնիկական համալսարան (İTÜ)

Հաջեթեփեի համալսարան

Ստամբուլի համալսարան

Քոչ համալսարան

Անկարայի համալսարան

Բոազիչի համալսարան

Սաբանջը համալսարան

Գազի համալսարան

Մարմարայի համալսարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031