Արաղչին ԵՄ-ից և ՄԱԿ-ից պահանջել է արձագանքել իրանական նավի վրա հարձակմանը

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Եվրամիությանն ու ՄԱԿ-ին արձագանքել Կասպից ծովում իրանական առևտրային նավի ուղղությամբ իրականացված հարվածին։

Կողմերը նշել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031