Բաժիններ՝

Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Վերջին երկու օրվա ընթացքում Ֆրանսիայի հարավ-արևմուտքից տարհանվել է ավելի քան 40 000 մարդ. անտառային հրդեհները շարունակում են տարածվել տարածաշրջանում և դեռևս վերահսկողության տակ չեն վերցվել։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

Երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հունվարից ի վեր Ֆրանսիայում այրվել է ավելի քան 50 000 հեկտար տարածք։ Կրակը ոչնչացրել է 50-ից ավելի տուն։ Լանդ կոմունայում հրդեհից վնասվել է 105 տուն և շենք։

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայում։ Մադրիդում մոլեգնող երկու անտառային հրդեհներն արդեն միացել են իրար, հայտնել են տարածաշրջանային արտակարգ ծառայությունները։

Մադրիդի մարզում տարհանվել է 19 000 մարդ։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ սա մարզի պատմության «ամենավատ» անտառային հրդեհն է։

Հրդեհների դեմ պայքարի համար Եվրամիությունը չորս հրշեջ օդանավ է ուղարկել Իսպանիա, ևս երեքը՝ Ֆրանսիա։

Անտառային հրդեհներ են մոլեգնում նաև Թունիսում, Ալժիրում և Մարոկկոյում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031