Բաժիններ՝

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը հայտարարություն է տարածել ԱԱ-2026-ի եզրափակչի վերաբերյալ

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան հատուկ ուղերձով դիմել է ազգային հավաքականի երկրպագուներին ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայից կրած ցավալի պարտությունից (0:1) հետո։

«Մենք չկարողացանք հաղթել Իսպանիային։ Նրանք ավելի ուժեղ էին, հաղթեցին արդարացիորեն, և մենք պետք է ընդունենք դա։ Սպորտում մենք սովորում ենք պարտություններն ընդունել նույն արժանապատվությամբ, որով տոնում ենք հաղթանակները։

Այո, մենք պարտվեցինք եզրափակիչում։ Բայց ճշմարտություն է նաև այն, որ այս թիմը հսկայական ուրախություն պարգևեց մեր երկրին։ Արգենտինան ցնծում էր նախորդ՝ Անգլիայի դեմ խաղի հաղթանակից հետո, քանի որ այս հավաքականը հերթական անգամ ապացուցեց, թե որքան մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։

Պարտությունը միշտ ցավոտ է։ Ցավոտ է, որովհետև մենք մրցունակ ենք, որովհետև մենք պատմության ամենահաջողակ թիմն ենք, և երկրորդ տեղը մեզ համար երբեք բավարար չէ։ Ցավոտ է, քանի որ մենք սովոր ենք պայքարել մինչև վերջին վայրկյանը և շարունակելու ենք շարժվել առաջ»,- գրել է Տապիան իր սոցիալական էջերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031