Բաժիններ՝

Թուրքիայում ԲՈՒՀ ավարտողների 56.7%-ն է գտնում մասնագիտական աշխատանք

«Թուրքիայի վիճակագրական ինտիտուտը» (TÜİK) հրապարակել է 2025-ի բարձրագույն կրթության զբաղվածության ցուցանիշների զեկույցը։ Ըստ այդմ՝ բակալավրիատի շրջանավարտների գրանցված զբաղվածության մակարդակը նախորդ տարվա 75%-ից նվազել է՝ հասնելով 73.9%-ի։ Շրջանավարտների միայն 56.7%-ն է աշխատում իր մասնագիտությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ամենաբարձր զբաղվածությունն արձանագրվել է բժշկության (95.5%), հատուկ մանկավարժության (90.8%) և ավիացիոն էլեկտրոնիկայի (89.9%) ոլորտներում: Բակալավրիատի շրջանավարտներն առաջին աշխատանքը գտնում են միջինում 14.2 ամսում: Ամենաարագն աշխատանք են գտնում լոգոպեդները (2.4 ամիս) և բժիշկները (3.9 ամիս):

Եկամտաբերությամբ առաջատարն է օդաչուական մասնագիտացումը, որին հաջորդում են մաթեմատիկական, տիեզերական և ավիացիոն ճարտարագիտությունը:

Ըստ զեկույցի՝ ամենացածր մասնագիտական համապատասխանությունը գրանցվել է սոցիալական գիտությունների, լրագրության և տեղեկատվական ոլորտներում, որտեղ շրջանավարտների ընդամենը 20.6%-ն է աշխատում իր բուն մասնագիտությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031